Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնչէ այն հայտարարությունների հետ, թե Մաքսային Միությանն անդամակցելու նախապատրաստման գործընթացն ընթացել է գաղտնիության պայմաններում: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 22-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, ոչինչ գաղտնի չի պահվել: Ըստ Նալբանդյանի, երբ գործընթացը հասունացել է, համապատասխան հայտարարություն է արվել: «Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցելու մտադրության մասին սեպտեմբերի 3-ին: Բայց մինչեւ այդ բազմիցս խոսվել է ցանկության մասին»,- ասել է նախարարը՝ հավելելով, թե որոշումը հնչեցվել է փորձագիտական հետազոտություններից հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին: