Քաղաքացի Ա. Բ.-ի հաղորդման հիման վրա, թե ոստիկանության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ա. Բ.-ի հաղորդման` 2013թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում անհայտ անձն իր պարանոցից պոկելու միջոցով հափշտակել է ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործին հայտնաբերելու նպատակով վերը նշվածի մասին Ա. Բ.-ն բանավոր հայտնել է ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներին, ովքեր, սակայն, այդ կապակցությամբ գրավոր հաղորդում չեն ընդունել եւ միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























