ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն առաջընթաց կգրանցի:

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հինգշաբթի հանդիպելու են Փարիզում: Հուսով եմ՝ դա առաջ քայլ կլինի եւ կհանգեցնի փետրվարին կայանալիք գագաթաժողովին»,- գրել է Ուրոլիքը Twitter-ի միկրոբլոգում:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկացի համանախագահը հայտարարել էր, թե շփման գծում բռնությունն ու լարվածությունը խափանում են խաղաղ կարգավորման ջանքերը: