Հայկական զինված ուժերը լռեցրել են Տավուշի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական կողմը կրակ էր բացել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ: «Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ կրակ են բացել ադրբեջանցիները, մերոնք պատասխանել են, որից հետո հակառակորդը լռել է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ:
Ավելի վաղ՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության արարողության ժամանակ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել էր, որ երբեք այդքան քանակությամբ կրակոցներ չէին եղել հայկական դիրքերի ուղղությամբ:




























