Փրկարար ծառայությունը հունվարի 22-ին, ժամը 23.26-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի մոտակայքում, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես բրաբուս» մակնիշի 11 AA 118 պետհամարանիշի, «Շեւրոլե» մակնիշի L2650 պետհամարանիշի եւ «Շկոդա» մակնիշի L2653 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ 1979 թ. ծնված Գ. Պ.-ն, 1964 թ. ծնված Հ. Պ.-ն, 1964 թ. ծնված Թ. Մ.-ն եւ 1954 թ. ծնված Ս. Ղ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները փակել են «Շեւրոլե» եւ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաների գազի փականները:




























