2013-ին դեկտեմբերի 31-ին Ղրղըզստանի ազգային թանգարանի ցուցահանդեսից Այվազովսկու՝ «Ղրիմի ծովային պեյզաժ» գողացված նկարն անհայտ անձինք թանգարան են վերադարձրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նկարը, որը ծովանկարիչը նկարել է 1866թ, արժի մոտ 40 հազար դոլար:

Նկարի հայտնաբերման մասին հայտարարել է թանգարանի տնօրենը:

Ղրղըզստանի իրավապահները հաղորդել են, որ դուրս են եկել հանցագործների հետքի վրա, որոնցից մեկն, իբրեւ թե, թանգարանի աշխատակից է: