Թայլանդում տեւական սառնամանիքները դարձել են 63 մարդու մահվան պատճառ երկրի 27 նահանգներում: Զոհվածների մեծ մասը տղամարդիկ են, իսկ մահվան բուն պատճառը ցրտահարման հետեւանքով սրված հիվանդություններն են եղել:

Աշնանը եւ ձմռանը Թայլանդում գրանցվել է վերջին տասնամյակի ամենացուրտ եղանակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օդերեւութաբանների տվյալներով, հյուսիսային եւ հյուսիսարեւելյան նահանգներում գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչեւ +4 աստիճան ըստ Ցելսիուսի: Բանգկոկում հունվարի 23-ին գրանցվել է +15,6 աստիճան, ինչը ռեկորդ է վերջին 30 տարվա ընթացքում: