Հունվարի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները «ՏՕԶ-34 EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի առկայության եւ պահպանման պայմանները ստուգելու ժամանակ` 1972 թ. ծնված Արշակ Հ.-ի տանը գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, որն ըստ Արշակ Հ.-ի` գտել է ԼՂՀ Քաշաթաղի տարածքից եւ պատկանում է իրեն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: