Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ նախագահն անշուշտ դրական է վերաբերում: Այս մասին «Առավոտի» հարցին ի պատասխանել հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

«Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա, ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես: Կոնկրետ Ձեր նշած մտքերի փոխանակությանը նա, անշուշտ, մեծամասամբ ծանոթ է: Հանրապետության նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում