Ադրբեջանում որոնում են զորամասից փախուստի դիմած զինվորին:

Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, Ղազախի շրջանում N զորամասից փախուստի դիմած Հուսեյն Մահոմեդովը զորամասի տարածքից անհետացել է չպարզված հանգամանքներում:

Ենթադրվում է, որ նա փախուստի է դիմել: Ներկայումս քաղաք մուտք գործելու ու դուրս գալու համար ոստիկանական պահակակետեր են կանգնեցված ու օպերատիվ-որոնողական միջոցառումներ են անցկացվում՝ փախուստի դիմած զինվորին գտնելու: