ԼՂՀ արտգործնախարարությունը հերքել է ադրբեջանական մամուլի տարածած  ապատեղեկատվությունը, որ ԵԱՀԿ դիտարկման ընթացքում միջադեպ է գրանցվել:

«ԼՂՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:  ԵԱՀԿ դիտարկում անցել է առանց միջադեպերի՝ բացառությամբ այն բանի, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը իր առաջնային սահմաններ չի տարել, NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիտարկումը կայացել է հունվարի 23-ին Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Դիտարկման ավարտից հետո ադրբեջանական մամուլը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը վկայակոչելով, հաղորդագրություն էր տարածել, որ հայերը գնդակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումները եւ դիտարկման մասնակիցներին: