Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել է իրավապաշտպանների հեը Էլլա Պամֆիլովայի թեկնածությունը՝ որպես մարդու իրավունքների նոր հարցերով լիազոր:
Հաղորդվում է, որ առաջիկայում նախագահը կհանդիպի Պամֆիլովայի հետ, որպեսզի նրա հետ քննարկի այդ հարցը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Այդ պաշտոնում Պամֆիլովան կփոխարինի գործող օմբուդսմեն Վլադիմիր Լուկինին, որի լիազորություններն ավարտվում են այս տարվա փետրվարի կեսին:




























