Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ըստ նյութերի` ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Մ. Վ.-ն նույն բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար, արտասահմանյան երկրներից մեկի պետական տնտեսագիտական համալսարանում սովորած չլինելով եւ տնտեսագետի որակավորում չունենալով, 2001թ. աշնանը գումարով ձեռք բերած կեղծ դիպլոմը օգտագործել է ներկայացնելով այն հիշյալ հիմնարկի կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:

Կատարվում է նախաքննություն: