Մայդանի մասնակիցները համաձայության չեն հասել իշխանության հետ բանակցություններում առաջարկված պայմանների շուրջ, եւ Մայդանը մինչեւ Գրուշեւսկի եւ Օլժիչի փողոցներն ընդլայնելու վճիռ են կայացրել:
«Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը փորձել է Մայդանին համոզել հաշտության անհրաժեշտության մասին` հանուն ձերբակալված ակտիվիստների ազատության եւ բռնության դադարեցման: Վիտալի Կլիչկոն էլ իր հերթին կոչ է արել ընդլայնել Մայդանի սահմանները եւ հասնել նրան, որ ոտքի կանգնի ամբողջ Ուկրաինան: Ըստ նրա` արդեն այս տարի հնարավոր կինի փոխել երկրի իշխանոթյունը, հայտնում է ՈՒՆՆ-ը: Նա հայտնել է, որ Յանուկովիչի հետ գրեթե հինգժամանոց հանդիպումը քիչ արդյունքներ է տվել: Կլիչկոն պատմել է, որ նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ:
Մայդանում հավաքվածների մեծամասնությունը կողմ է քվեարկել բանակցային գործընթացից դուրս գալուն եւ պայքարը շարունակելուն: Դրանից հետո «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է Մայդանը մինչեւ Գրուշեւսկի եւ Օլժիչի փողոցներն ընդլայնելու մասին: Վեչեին մասնակցել է 30 հազար մարդ: Առաջնորդների ելույթից հետո ապստամբները մեկնել են նոր բարիկադներ կառտուցելու:




























