Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքերի մոտակայքում, հունվարի 23-ին, ժամը 21:10-ի սահմաններում, մերկասառույցի եւ ձյան պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերվել 8 ավտոմեքենա:




























