«Մուրացանի» բ/կ տեղափոխված 2-ամյա Ա. եւ 4-ամյա Ա. Մնացականյաններն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:
Երկու եղբայրները գտնվում էին Թունաբանական բաժանմունքում, նրանց վիճակը լավ է; «Մի ընտանիքից են, երկու եղբայր, թունավորվել են շմոլ գազից, բաց են թողել, տան ծխնելույզը լավ չէր աշխատում, թունավորվել են»,- հայտնեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 23-ին, ժամը 22.34-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով, «Մուրացանի» ԲԿ են հոսպիտալացվել Փափազյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ 2-ամյա Ա. եւ 4-ամյա Ա. Մնացականյանները:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























