Հունվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 51-ամյա Արա Մ.-ն եւ կամավոր հանձնել «ՏՕԶ-34EP» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան եւ հայտնել, որ այն գտել է իրենց շենքի դիմաց գտնվող ավտոտնակից` իրերը դասավորելու ժամանակ, եւ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: