Ռուսաստանում 2015-ի հունվարի 1-ից նախատեսում են աշխատանքային միգրանտների որակավորումը հաստատելու համակարգ ներդնել: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

Նրա խոսքով՝ մասնագիտական ուսուցման արդյունքները գնահատելու եւ որակավորման բարձրացման համար հատուկ կենտրոններ կստեղծվեն:

Փոխվարչապետը պարզաբանել է, որ դրա համար ենթաօրենսդրական ակտեր կմշակվեն:

«Եթե մենք հաստատում ենք մասնագիտական չափանիշներ, ապա դրանք տարածվում են բացարձակապես բոլորի վրա, ով աշխատում է ռուսական աշխատանքի շուկայում, այդ թվում միգրանտների»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»: