Ադրբեջանական լրատվամիջոցների եւ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից շրջանառվող տեղեկություններում, թե իբր այսօր՝ հունվարի 24-ին, Տերտերի շրջանի ուղղությամբ հայկական կողմից դիվերսիոն հետախուզական գործողություն է իրականացվել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքով՝ այդ տեղեկատվության տարածումը ադրբեջանական իշխանությունների կողմից քարոզչության հերթական դրսեւորումն է: «Դա Ադրբեջանի հերթական քարոզչական քայլն է: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ընդգծեց Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, հայտնել են, որ, իբր, այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 06:00-ի սահմաններում հայկական կողմը դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է հատել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը Տերտերի շրջանի ուղղությամբ՝ Գափալի եւ Սեյսուլան բնակավայրերի մոտ:




























