Ուկրաինայի հայերի միությունը հետագայում եւս հետեւելու է Սերգեյ Նիգոյանի մահվան մասինգործի ընթացքին: Այս մաիսն հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ, ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը՝մեկնաբանելով երկրի ՆԳՆ կողմից հրապարակած փորձագիտական տվյալները, հաղորդում է  «AnalitikaUA.net»-ը:

Նա նաեւ կոչ է արել լրատվամիջոցներին օգտվել պաշտոնական տվյալներից՝ հայկական համայնքի գործունեության մասին հավաստի տեղեկություններ ներկայացնելու եւ ապատեղեկատվությունից խուսափելու: Ուկրաինայի հայերի միության ամբողջ գործունեությունը լայնորեն ներկայացված է կազմակերպության կայքում ու միության կողմից թողարկվող տպագիր մամուլում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ, ազգային պատգամավոր Վիլեն Շատվորյանը կոչ էր արել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին չենթարկվել սադրանքներին ու չմասնակցել ապօրինի միջոցառումների: