Ստամբուլի Ֆաթհիի շրջանի հայկական դպրոցի հարեւանությամբ շենքում հրդեհը խուճապ է առաջացրել այդ պահին դասի գտնվող հայ աշակերտների մոտ։

Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ դեռեւս չպարզված հանգամանքներում Ստամբուլի Ֆաթիհի շրջանի հայկական մասնավոր դպրոցի հարեւանությամբ գտնվող բնակելի կացարանում հրդեհ է բռնկվել։

Այն պահին երբ հրդեհը բռնկվել է, հայկական դպրոցում դասաժամ է եղել։ Աշակերտները հրդեհի հետեւանքով սարսափած դուրս են եկել դպրոցի շենքից։ Հենց դպրոցի ուսուցիչներն էլ առաջինն են միջամտություն ցույց տվել հրդեհի մարման համար։

Նշենք, որ հիշյալ դպրոցում ուսանում է 86 հայ աշակերտ։