Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ հունվարի 24-ին, այցելել է Շիրակի մարզ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նրանց փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանն այժմ խորհրդակցություն է անցկացնում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ ներկայացնում է նոր ոստիկանապետին՝ Վարդան Նադարյանին: Վերջինս նշանակվել է Կարեն Բաբակեխյանի փոխարեն:




























