Հայաստանի պաշտպանության նախարար Սյրան Օհանյանը զերծ է մնացել արտասահմանում կրթությունից հետո հայրենիք չվերադարձած ուսանողների վերաբերյալ թվեր հրապարակելուց: Խոսքն արական սեռի ուսանողների մասին է, որոնք արտերկրում ուսման պատրվակով խուսափել են զինվորական ծառաությունից:
Մեկնաբանելով կրթության պատրվակով արտերկիր մեկնող ուսանողների վերաբերյալ որոշումները՝ Օհանյանը կարծիք է հայտնել, որ օրենսդրական փոփոխությունը կհանգեցնի բոլորի համար հավասար պայմանների ստեղծմանը: «Չվերադարձողների» վիճակագրությանը նախարարը չի անդրադարձել: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ԿԳՆ հետ՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու:




























