Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է բռնության դրսեւորումները «Կիեւում խաղաղ ակցիայի մասնակիցների դեմ», հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատան հրապարակած տեղեկատվությունը:

«Ես Ուկրաինայի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ երկխոսության եւ լարվածության թուլացման ճանապարհ գտնել »,-ասված է հրապարակված հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունում նաեւ ասվում է, որ «ԵՄ-ն բց է մնում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու համար», բացի այդ, «Ուկրաինան, որպես մեծ տերություն, որը ձգտում է արժանի տեղ զբաղեցնել եվրոպական եւ միջազգային ասպարեզում, պետք է վերջ տա մայրաքաղաքում ուժային գործողություններին:

Հիշեցնենք, որ Վիշեգրայնա խմբի երկրները (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա եւ Սլովակիա) կոչ են արել Ուկրաինայի իշխանությունները եւ ցուցարարներին դադարեցնել ուժային դիմակայությունը եւ խաղաղ երկխոսություն սկսել, որը ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: