Ադրբեջանական կողմը ստորաբար ստում է՝ կեղծ տեղեկություններ ներկայացնելով, թե իբր Հայաստանի հետ սահմանին ռազմական ավտոմեքենա է վնասվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար  Արծրուն Հովհաննիսյանը:

 «Հաղորդագրությունները ռազմական բեռնատարի ոչնչացման մասին, ստոր սուտ են, իսկ ինտերնետում տեղադրված լուսանկարները՝ կեղծ: Հայկական կողմը տեխնիկական կորուստներ չի կրել, հայկական կողմում չկան նաեւ վիրավորներ»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը այսօր սկսել է զանգվածային տեղեկատվական հարձակում: Այսպես՝ ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են զանազան սադրիչ ապատեղեկատվություններով՝ կապված «հայկական կողմի դիվերսիաների ու հայկական սահմանին «ոչնչացված» բեռնատարի հետ»: