Մենք ուժեղ պաշտպանություն չենք կարող ստեղծել, եթե բարոյահոգեբանական պատը պինդ չպահենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ շեշտելով, որ բարոյահոգեբանական վիճակը կարգավորելն այսօր հրամայական է։

90-ականներին, Մանվել Եղիազարյանի փոխանցմամբ, իրենց հոգին թեւածում էր Արցախում, այժմ մի փոքր այլ է: Նրա խոսքով՝ բոլորս պետք է մի մուրճ լինենք ու մի թիրախին խփենք՝ ուղիղ թշնամու կրծքին, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում լինեն: Մանվել Եղիազարյանը կարեւորեց բանակը ավելի լավը դարձնելու հանգամանքը՝ շեշտելով, որ  պետք է անընդհատ այն մաքրել, բերել պատրաստվածության։

«Արաբոյի» հրամանատարը նաեւ իր հիացմունքը հայտնեց հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսիան կասեցնելիս զոհված Արմեն Hովհաննիսյանի նկատմամբ՝ շեշտելով, որ ինքը նման սխրանքներ շատ է տեսել, Արմենի կատարածը նորություն չէ, կան եւ լինելու են նման հերոսներ, քանի որ հայ տղամարդը ի ծնե զինվոր է: