Ուկրաինայի ՆԳՆ-ում հաղորդագրություն է ստացվել զինված սադրանքի մասին, որի արդյունքում կլինի եւս մեկ զոհ:
Ըստ որում, ՆԳՆ հաղորդում է. «Ստացված հաղորդագրության համաձայն՝ պոտենցիալ զոհին հրաձգային վնասվածքներ կհասցվեն»:
Գերատեսչությունը ծայրահեղ տրամադրված քաղաքացիներին կոչ է անում նաեւ չդիմել ծայրահեղ գործողությունների՝ ուղղված քաղաքացիական պատերազմ հրահրելուն ու դադարեցնել բռնի գործողությունները, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ-ն հաստատել էր, որ Գրուշեւսկայա փողոցում բախումների ժամանակ զոհվել էր երկու մարդ՝ Սերգեյ Նիգոյանն ու Միխայիլ Ժիզնեւսկին:Նրանք երկուսն էլ զոհվել են հրաձգային վերքերի արդյունքում:




























