ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել են 30 վճարային տերմինալների առեւանգման մեջ կասկածվողների:

Հաղորդվում է, որ հունվարի 23-ին ոստիկանություն է դիմել մթերային խանութներից մեկի վաճառողը եւ հայտարարել, որ երկու տղամարդ խանութից բացեիբաց  դուրս են բերել տերմինալը եւ այն մեքենայով տարել՝ պատճառաբանելով, թե պետք է այն նորոգեն: Շուտով վաճառողուհին իմացել է, որ «նորոգողներին» ոչ ոք չէր ուղարկել: Բորիսովսկիե պրուդի փողոցում տաք հետքերով ձերբակալվել են կասկածյալները. 30-ամյա մի մոսկվացի եւ 44-ամյա հայ: Նրանցից մեկը նախկինում դատված է եղել:

Տղամարդկանց մեղադրանք են ներկայացրել ՌԴ ՔՕ-ի 191-րդ հոդվածով: Քննության հետագա ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ կարող են խառը լինել եւս 30 նման հանցագործությունների: Չի բացառվում, որ հետագայում մեղադրանքների ցանկն էլ ավելի ընդլայնվի, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով ՆԳՆ-ի Մոսկվայի ԳՎ-ն: