Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները հունվարի 23-ին, ժամը 19.30-ին, բաժին են հրավիրել 15-ամյա Միշա Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորիվ պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին Ջերմուկի Ազատամարտիկների փողոցի թիվ 22 հասցեում գտնվող առեւտրի սրահում աշխատանքներ կատարելիս, օգտվելով աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանի դուռը բաց լինելու հանգամանքից, աշխատակցի դրամապանակից գողացել է 70.000 դրամ, 40 ԱՄՆ դոլար եւ 20 եվրո:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




























