Մոսկվայում ազգությամբ ադրբեջանցի 37-ամյա վաճառողը քրեական պատասխանատվության է ենթարկվել անչափահասին ալկոհոլ վաճառելու համար:

Հակաալկոհոլային շրջայցի ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են խանութի վաճառող-գանձապահին: Պարզվել է, որ կասկածյալը անչափահասին ալկոհոլային խմիչք է վաճառել:

Ավելի վաղ նրա նկատմամբ արդեն մեկ անգամ վարչական արձանագրություն էր կազմվել ալկոհոլային իրավախախտման համար:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը, հաղորդում է Ռոսպալտ..ru-ն՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: