Ղրիմի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահությունը խնդրում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, Անվտանգության ու պաշտպանության խորհրդին եւ Գերագույն Ռադային Ուկրաինայում արտակարգ իրավիճակ սահմանել՝ Կիեւում ու արեւմտյան շրջաններում անկարգությունների պատճառով:
Այդ մասին ասվել է ղրիմի խորհրդարանի հայտարարությունում, որը հրապարակվել է այսօր՝ խորհրդարանի պաշտոնական կայքում:
Բացի այդ, ղրիմյան պատգամավորները թերակղզու բնակիչներին կոչ է արել աջակցել ՆԳՆ ներքին զորքերին ու «Բերկուտի» մարտիկներին, որոնք ներկայումս Կիեւում են: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:




























