«Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գիրքը լավ աշխատանք է, քանի որ փորձագետներն այնտեղ դիտարկում եւ երկիրը նկարագրում են տարբեր տեսանկյուններից: Այս մասին հունվարի 24-ին հայտարարել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեռ Միխելսոնը` ելույթ ունենալով նշված գրքի շնորհանդեսի ժամանակ:
Ըստ նրա` գրքում փորձագետներ ն արծարծել են Հայաստանի համար մեծ կարեւորություն ներկայացնող թեմաներ: «Ես կխոսեմ այդ գրքի մի հատվածի մասին, որը գրվել է նախագծի ֆինն մասնակից Միկկո Պալոնկորպիի կողմից:
Կարծում եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի համար դա կարող է դառնալ նման իրավիճակում գտնվող երկրի պատմությունն ուսումնասիրելու սկիզբ», - նշել է Միխելսոնը՝ ընդգծելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆինլանդիայի արտաքին քաղաքականությունը կարող է օրինակ դառնալ Հայաստանի համար:




























