Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունվարի 23-ին, ժամը 21.30-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Վարդան Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 21-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: