Հունվարի 24-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյորին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպան Քյորին՝ Աշոտ Հովակիմյանն իր գոհունակությունը հայտնեց հայ-կանադական հարաբերությունների ներկայիս մակարդակի առնչությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ Կանադայի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում:
Դեսպան Քյորը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ եռանդ եւ ուժ չի խնայի հարաբերությունների հետագա զարգացման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային հարցերին:




























