Ֆինլանդիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ կապված բոլոր գործողությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆինլյանդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Քրիստեր Միխելսոնը՝ պատասխանելով շփման գծում ադրբեջանական դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հրադադարի պայմանները պետք է լիովին պահպանվեն ու խաղաղ գործընթացը պետք է առաջ շարժվի: Ի պատասխան այն հարցին, արդյոք միջազգային հանրության կողմից անորոշ գնահատականները չեն նպաստում իրվիճակի վատացմանը, ֆին դիվանագետը խուսափողական պատասխան է տվել. «Միջազգային հանրությունը, իհարկե, այն կարծիքին է, որ բանակցությունները պետք է շարունակվեն, եւ հարկավոր է գտնել հակամարտության լուծման ուղին»: