Որոշակի փոխաբերական առումով մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը Ֆինլանդիան Վրաստան էր, պատերազմից հետո՝ Հայաստան: Այս մասին հունվարի 24-ին հայտարարել էԿովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ելույթ ունենալով հայ-ֆինական համատեղ գրքի՝ «Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունը. Զարգացման հեռանկարներ», շնորհանդեսի ժամանակ:
Ըստ նրա, կոմպլեմենտարիզմի ու այսպես կոչված «գոյատեւման» գաղափարները պատկանում են հենց Ֆինլյանդիային: «Մի կողմից Ֆինլանդիան Արեւմուտքի մաս է, մյուս կողմից՝ շատ հատուկ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ: Իրականում գրքում փորձել ենք կոմպարտիվ ասպեկտը ներկայացնել ու համեմատել Հայաստանն ու Ֆինլանդիան»,-ընդգծել է Իսկանդարյանը:




























