Քաղաքացի Ռ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ռ. Հ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Դ.-ն եւ նրա եղբայրն իրենց միջեւ եղած պարտք ու պահանջի հարցերի պարզաբանման նպատակով, առանց նախնական համաձայնության, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, պահել են տաքսի ծառայության գրասենյակում եւ չեն թողել տուն գնալ:

Կատարվում է նախաքննություն: