Եթե Ադրբեջանն իսկապես համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով, ապա մարդկանց պետք է նախապատրաստի խաղաղության, ինչը պաշտոնական Բաքուն չի կատարում: Այդ մասին «Asbarez» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նրա խոսքով՝ Կոնգրեսը պետք է դադարեցնի Ադրբեջանի ֆինանսավորումը, ինչի համար մի շարք պատճառներ կան. նրանք անպատասխանատու պահվածք են դրսեւորում, եւ իհարկե, այն պատճառով, որ իրենց գումար հարկավոր չէ: «Մենք պետք է խոսենք Ադրբեջանի ագրեսիայի մասին եւ արդարադատության կոչ անենք Սաֆարովի գործում: Մենք պետք է հասկացնենք ռեժիմին, որ չենք շարունակելու հանդուրժել սա»,- հայտարարել է նա:

Հարցազրույցում նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցին, ինչպես նաեւ Կոնգրեսի կողմից Հայաստանին, Ղարաբաղին ու Ջավախքին ցուցաբերած աջակցությանը: