Փրկարար ծառայությունը հունվարի 24-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Արծվաքար թաղամասի Միքայելյան 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը փլուզվել է. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել Գավառի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Զ. Հ.-ին պատկանող մեկ հարկանի հողաշեն տան տանիքը՝ 2 քմ, եւ ննջասենյակի արտաքին պատը՝ 5քմ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, Գավառի քաղաքապետի տեղակալը: