Երեկ՝ հունվարի 23-ին, ժամը 11-ի սահմաններում Մասիսի Այնթափ գյուղի գերեզմանատանը երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: Նրան գտել են գերեզմանատանը ծառից կախված վիճակում:
Պարզվել է՝ տղամարդը նույն գյուղի 28-ամյա բնակիչն է, ում անունը Խաչատուր է: Թե ինչ հանգամանքներում է երիտասարդը հայտնվել գերազմանատանը ծառից կախված, ինքնասպանությո՞ւն է, թե սպանություն, դեռ պարզվում է:
Դեպքի կապակցությամբ NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:




























