Փրկարար ծառայությունը հունվարի 24-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Տավրիա» մակնիշի 35 VO 767 եւ «Մերսեդես» մակնիշի 78 UU 078 ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տավրիա» մակնիշի ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը՝ «Տավրիա» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել 1990 թ. ծնված Գ. Ք., 1990 թ. ծնված Ն. Ա., 1990 թ. ծնված Ռ. Ս. եւ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիատալվել Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները Ն. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ք.-ի եւ Ռ. Ս.-ի վիճակը՝ ծանր: