«Հունվարի 24-ի երեկոյան Անկախության մայդանում այսպես կոչված «Մայդանի պահակազորը» հարձակվել է ոստիկանության երեք աշխատակցի վրա, որոնք կատարելիս են եղել իրենց պարտականությունները: Նրանցից մեկին դանակահարել են», - ասվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ոստիկաններին ցուցարարները տարել էին ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Կիեւի քաղաքապետարանի շենք: Վիրավոր ոստիկանն արդեն ազատվել է եւ տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներից մեկը, ասվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Մյուս երկու ոստիկանների ճակատագիրն անհայտ է: 

Իր հերթին Մայդանի ինքնապաշտպանության շտաբը կտրականապես հերքել է ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքները, հայտարարելով, որ խոսքը «գիտակցված սադրանքի մասին է` ոստիկանությանը բողոքողների դեմ լարելու նպատակով»:
Ոստիկանությունում նաեւ հայտնել են հունվարի 24-ին Կիեւի Գոլոսեեւսկայա թաղամասում ոստիկանի սպանության մասին, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ հաղորդագրություն է ստացվել հնարավոր զինված սադրանք կազմակերպելու մասին:

Ուկրաինայի ՆԳՆ-ն նախազգուշացրել է հնարավոր զինված սադրանքի մասին