Հայաստանի քաղաքական կյանքում վերջին վեց ամիսների ընթացքում այնպիսի զարգացումներ եղան, որոնք կարող էին իսկապես շրջադարձային լինել: Այս մասին այսօր` հունվարի 25-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա միաժամանակ նշեց, որ իրադարձությունները նման կերպ չզարգացան եւ հիշեցրեց ռուս օլիգարխներից մեկի այն խոսքերը, թե Հայաստանը իրենց գրպանում է: «Այսօրվա քաղաքական ուժերը ամեն ինչով կարող են զբաղվել, բացի կարեւոր ռազմավարական նշանակության հարցերից: Լուրջ հարց է դրված, գնո՞ւմ ենք դեպի քաղաքակիրթ աշխարհ, թե՞ դեպի խավար միջնադար: Եվ այս պայմաններում Հայաստանի քաղաքական ուժերը լռում են:

«Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», «Հանրապետություն» կուսակցությունը կիսատ-պռատ հայտարարություն արեցին»,-ասաց Պարույր Հայրիկյանը: