Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին Ելիսեյան պալատում ոչնչացրել է 4 միլիոն դոլար արժողությամբ հնություններ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ-ն» http://www.eurosmi.ru/ ՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:

Նախագահի քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերը, իմանալով դերասանուհու հետ սիրավեպի մասին, պետության նախագահի նստավայրում ավերածություն  է կազմակերպել: Վիրավորված ու բարկացած կինը, ում հետ Ֆրանսուա Օլանդը միասին ապրել է 9 տարի, ավերել է նախագահի գրասենյակը Ելիսեյան պալատում: Այնուհետեւ, ինչպես հաղորդում էին նախկինում, նա դեպրեսիայի կապակցությամբ բժշկական ստուգումներ ու բուժում է անցել: