Հայաստանի ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ մինչեւ 2014թ. հունվարի 12-ը ներառյալ ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող եւ կրակոցներ արձակելու համար պիտանի ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն:




























