Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փոփոխություններ է կատարել դիվանագիտական կորպուսում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Եղիազարյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Բրազիլիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Աշոտ Գալոյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Բրազիլիայում Հայաստանի դեսպանի նստավայրը մայրաքաղաք Բրազիլիայում է:




























