ԱՄՆ պետքարտուղար դիրքորոշումը նույնն է մնում. ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության հարցը չի լուծի։ Այս մասին հունվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը։

 «Մենք տեսել ենք հաղորդագրությունները եւ ցավում ենք կորուստների համար՝ որտեղ էլ որ դրանք կատարվեն, եւ, իհարկե, նաեւ այստեղ։ Մեր դիրքորոշումը նույնն է. ուժի կիրառումը հակամարտության հարցը չի լուծի։ Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ սպառնալիքից»,- հայտարարել է Հարֆը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ, հավատարիմ է  կողմերի հետ աշխատանքը շարունակելուն` մինչեւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հասնելը: «Դա մեր խնդիրն է: Այն չի փոխվել: Մենք գիտենք, որ դա դժվար է, սական  կշարունակենք աշխատանքը»,- նշել է Հարֆը: