Հունվարի 24-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի անհայտ տիպի ինքնաձիգ եւ 5,45 մմ տրամաչափի 63 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























