Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողություններից հետո ընդդիմության կողմից գողի պիտակ ստացած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները դատական հայցեր են ներկայացնելու ընդդիմադիր պատգամավորների դեմ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բելմա Սաթըրը հայտարարել է, թե իրենց 320 պատգամավորները պատրաստվում են մեկական դատական հայցեր ներկայացնել ընդդիմադիր պատգամավորների դեմ, ովքեր վերջին շրջանում տեսնելով իշխող կուսակցության պատգամավորներին՝ օգտագործում են. «գող կա» կամ «գող է գալիս» արտահայտությունները։




























