ՄԵՆԱՏԵՊ-ի նախկին նախագահ Պլատոն Լեբեդեւը, ով նախօրեին ազատ է արձակվել Արխանգելսկի մարզում Վելսկային կից կալանավայրից, գտնվում է Մոսկվայում:
«Այս պահին Լեբեդեւը գտնվում է Մոսկվայում ընտանիքի հետ միասին»,- հաղորդել է նրա փաստաբան Վլադիմիր Կրասնովը:
Պաշտպանի խոսքով, դեռ հայտնի չէ, արդյոք ՄԵՆԱՏԵՊ-ի նախկին նախագահը կմնա Ռուսասատանում, թե կլքի երկիրը:
Փաստաբանը նաեւ չի բացառել Լեբեդեւի հետ մամուլի ասուլիս անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ՄԵՆԱՏԵՊ-ի նախկին նախագահը իր պատիժն էր կրում Արխանգելսկի մարզի Վելսկա քաղաքին մոտ գտնվող Գորկա Մուրավյովսկայա գյուղի համար 14 ուղղիչ գաղութում: Նրա ազատազրկման ժամկետը լրանալու էր 2014թ.-ի մայիսին:
Հունվարի 23-ին ՌԴ գերագույն դատարանը մեղմացրեց Լեբեդեւի պատիժը՝ հասցնելով 10 տարի 6 ամիս 22 օր ժամկետի, այսինքն մինչեը փաստացի ազատազրկման մեջ գտնված ժամկետի չափով:
Ընդ որում դատարանը հրաժարվել է չեղյալ համարել Խոդորկովսկուց ու Լեբեդեւից բռնագանձվելիք 17 մլրդ ռուբլի վնասը:




























